Օրեր առաջ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունում նիստ է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ազատամարտիկներն ի սկզբանե նախատեսել էին նիստի ընթացքում հաստատել իրենց վարչության կազմը: Սակայն նիստը երկար չի տևել, և որևէ որոշում չի կայացվել:
Բանն այն է, որ երեկվա նիստին ներկա չի եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը: Նրանից բացի՝ մի շարք այլ ազատամարտիկներ ևս չեն ներկայացել նիստին: «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վարչության կազմի հարցում որեւէ հստակություն չկա, իսկ լինելու դեպքում իրենք անպայման այդ մասին կհայտարարեն:
Նշենք, որ ազատամարտիկները դեռեւս չեն կողմնորոշվում նաեւ ոչ իշխանական եռյակի կողքին լինել-չլինելու հարցում: Խնդիրն այն է, որ ազատամարտիկներն ավելի կտրուկ քայլեր են ակնկալում, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առայժմ չի շտապում որեւէ քայլ կատարել: