
Մայիսի 25-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի պատվիրակությունը:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ ֆրանսիացի խորհրդարանականները հանդիպումներ կունենան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, կայցելեն Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Գարեգին Բ-ն: