Ամերիկյան դերասան Ռոբին Ուիլյամսի մահվան պատճառը պաշտոնապես հաստատվել է, այն է՝ ինքնասպանություն. տեղեկացնում է Associated Press-ը:
Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Ուիլյամսի արյան մեջ ալկոհոլի կամ թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Ուիլյամսին մահացած էին գտել Կալիֆորնիայի Տիբուրոն քաղաքում գտնվող նրա տանը: 63-ամյա դերասանն ինքնասպան էր եղել. մահը վրա էր հասել խեղդվելու հետևանքով:
Դերասանի կնոջ՝ Սյուզան Շնայդերի խոսքով՝ Ռոբին տառապում էր Փարկինսոնի հիվանդությամբ, ինչը Ուիլյամսի մոտ խորը դեպրեսիա էր առաջացրել: