Ես կարող եմ շատ ավելի լավ խաղալ, բայց, միևնույն է, գոհ եմ մրցաշրջանի արդյունքներից: Մրցաշրջանի արդյունքներն է ամփոփել ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան:
2015թ. նա ծրագրել է հանդես գալ «Մեծ սաղավարտի» մրցաշարում և վերադառնալ WTA ռեյտինգի առաջին հորիզոնական:
«Ես շատ գոհ եմ իմ ելույթներից, չէ՞ որ մրցաշրջանի մեկնարկին չգիտեի ինչ սպասել: Ես ձգտում էի խուսափել վնասվածքներից: Սվեն Գրենեֆելդի հետ հիանալի թիմ կարողացանք ձևավորել: Սվենը միշտ հանգիստ է և վստահում է ինձ: Կարծում եմ, որ այս պահին նա հիանալի ղեկավար է ինձ համար», – նշել է Շարապովան: