
Մոլդովայի խորհրդարանն քվեարկել է մի օրինագծի օգտին, որով թույլատրվում է մանկապիղծների քիմիական ամլացումը,- հայտնում է korespondent.net -ը: Հիշեցնենք, որ մարտի սկզբին երկրի նախագահը հետ էր վերադարձրել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված այդ օրինագիծը, հայտարարելով, որ փաստաթուղթը հակասում է Մոլդովայի Սահմանադրությանը:Այժմ, խորհրդարանի կողմից օրինագծի երկրորդ ընթերցմամբ հաստատումից հետո, այն օրենքի ուժ է ստանում եւ գործելու է ողջ երկրի տարածքում` հրապարակումից հետո: