Ալեքսանդր Եմելյանենկոյի կալանքի ժամկետը երկարաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի դատարանը մինչ դեկտեմբերի 30-ը երկարաձգել է ազատ ոճի ըմբշամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի կալանքի ժամկետը: Նա մեղադրվում է սեքսուալ բնույթի գործողությունների կատարման և անձնագիր գողանալու մեջ:

Քննության վարկածով՝ մարտի 3-ի երեկոյան Մոսկվայի բնակարաններից մեկում Եմելյանենկոն  բռնի սեքսուալ գործողություններ է կատարել Պոլինա Ստեպանովայի հանդեպ, ով մաքրում էր բռնցքամարտիկի բնակարանը: Դրանից հետո նա կնոջ պայուսակից գողացել է վերջինիս անձնագիրը:

Մայիսի 9-ին  Եմելյանենկոյին ձերբակալել էին Տամբովում, որտեղ նա դարձել էր ՃՏՊ-ի մեղավոր:  Ճանապարհային ոստիկանները պարզել էին, որ բռնցքամարտիկն ակնհայտ արագ էր վարել մեքենան: Անձամբ մարզիկն այնքան հարբած  է եղել, որ կարողացել է խոսել միայն հաջորդ առավոտյան:




Լրահոս