Տարվա հատկապես այս ժամանակահատվածում ավտովարորդներին հորդորում են մեքենաները նախապատրաստել ձմռան անակնկալներին, բայց միշտ չէ, որ հնարավոր է լինում մերկասառույցի վրա մեքենան կառավարել:
Այս տեսահոլովակում վազանցի դուրս եկած և մեքենայի վերահսկողությունը կորցրած «Ջիփ»-ն այնպես է բախվում հանդիպակաց բեռնատարին, որ բառացիորեն փշուր-փշուր է լինում: