ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է DIY ակումբի պայթեցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է մայիսի 8-ին տեղի ունեցած Երեւանի D.I.Y. ակումբի  պայթեցումը, ինչպես նաեւ ակումբի դեմ իրականացվող շարունակական վայրագությունները:
Այս կապակցությամբ, ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է. “Հանցագործությունը ուղղված էր սեռական փոքրամասնություն կազմող խմբի դեմ:  Հայաստանի Սահմանադրությունը արգելում է բռնության հրահրումն ու իրագործումը:  Ցանկացած փոքրամասնության դեմ ուղղված բռնությունը, լինի այն ազգային, կրոնական, էթնիկական թե սեռական, աններելի է:  Ատելության դրսեւորումները չպետք է երբեւէ արդարացվեն պետական պաշտոնյաների կողմից, առավել եւս՝ գովաբանվեն:  Անկախ իրենց՝ այս կամ այն փոքրամասնությանը պատկանելուց բոլոր քաղաքացիներն ու օտարերկրացի հյուրերը Հայաստանում հավասարապես պաշտպանված են Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքով, ուստի նրանց դեմ իրագործված ցանկացած բռնություն պետք է արագ եւ վճռականորեն  դատապարտվի, իսկ օրինազանցները՝ պատժվեն: Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտոնյաներին զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների եւ Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ, ինչպես նաեւ կատարել բոլոր քաղաքացիների՝ օրենքով սահմանված պաշտպանությունը ապահովելու իրենց պարտականությունը”:




Լրահոս