
Գերծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Շենոն Բրիգսը նոր հարձակումներ է պատրաստել IBF, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի դեմ:
«Ես անհանգստանում եմ քո անվանգության համար: Հատուկ պատրաստել եմ չեմպիոնական «բարձիկներ», որպեսզի դու ուժեղ հարված չստանաս գլխիդ, երբ քեզ նոկաուտի կենթարկեմ», – նշել է Բրիգսը:
Հիշեցնենք, որ այս տարի Շենոնն անդադար հետապնդում էր ուկրաինացի բռնցքամարտիկին: