
Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկում է կուսակցության գործադիր մարմնի նիստը։ Նախապես նախատեսված էր, որ այն սկսվելու էր ժամը 20.00, սակայն այն մեկնարկեց նախատեսվածից մեկ ժամ շուտ՝ 19.00։ Նիստին մասնակցելու համար այստեղ է ժամանել ՀՀԿ ողջ վերնախավը՝ այդ թվում և ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը։