Մայիսի 25-ին հնչող Վերջին զանգի կապակցությամբ խանութներում եռուզեռ է նկատվում: Ավարտական դասարանում երեխա ունեցող ամեն մի ծնող իր ունեցած, չունեցած հնարավորությունների շրջանակում փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ օրը իր երեխան մնացածներից հետ չմնա, ոչնչով չզիջի, իրեն վատ չգա, քանի որ, Վերջին զանգը կյանքում մի անգամ է լինում: Այս օրերին ծնողների ամենամեծ դժգոհությունը թանկացող ապրանքներն են “Ֆիրդուս”տոնավաճառը, որը համարվում է ամենաէժան տոնավաճառներից մեկը, թանկացումների չի դիմել, այս մասին armlur.am-ի հետ զրույցում հավաստիացրեցին վաճառողները:
Վաճառողուհի Այվազյան Կարինան թանկացումների մեղավորը համարում է կառավարությանը.”Այնքան ծախսեր տեսան այս ընթացքում, որ հիմա էլ սկսել են ամեն ինչ թանկացնել: Ոնց թանկացնեմ “ձեռքս չի գնում,ես տուժում եմ, բայց չեմ կարող հաճախորդ կորցնել: Արհեստական ձևով ժողովրդին քամում են “,-ասաց նա: Ծաղիկների կրպակների վաճառողուհիներից շատերն էլ նշեցին, որ թանկացում կա, բայց նախորդ տարիների հետ համեմատած գներն ավելի մեղմ են: ՄԻ մասն էլ հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ պատճառաբանելով, որ թելից է կախված իրենց գործունեությունը,եթե այս ամենը տեսնեն կգան կհանեն իրենց այս տարածքից: