Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Armlur.am-ը փորձեց ճշտել , թե որքանով են ԲՀԿ-ականներից պատրաստ իրենց այս նոր կարգավիճակին: Եվ այսպես ժամեր շարունակ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանին հետ մեզ չհաջողվեց զրուցել, քանի որ նրա հեռախոսն անհասանելի էր: ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն լսելով, որ իրեն լրագրող է անհանգստացնում ասաց, թե սխալ ենք զանհագարել: ”Ասում եմ սխալ եք զանգահարել.-ասաց մեր զրուցակիցն ու անջատեց հեռախոսը: Պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, ինչպես նաև Վահան Կարապետյանը համառորեն այդպես էլ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Իսկ Գրիգոր Գրիգորյանի հեռախոսը ողջ օրվա ընթացքում անհասանելի էր:
ԲՀԿ-ական Արագած Ախոյանը ի զարմանս մեզ, բոլոր իր նկուսակից ընկերներից ավելի բարեհաճ գտնվեց. “Ով է ասում, որ եթե ԲՀԿ-ն նպատակահարմար չգտավ մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը, դրանով դարձավ ընդդիմադիր: Սխալ է այդ մոտեցումը՞: Հարցին, դուք եւս այդ իշխանութան մասնիկն եք եղել, ինչու ժամանակին չէիք բարձրաձայնում այդ խնդիրները նա նշեց, որ ԲՀԿ-ն միշտ էլ անդրադարձել է երկրում առկա խնդիրներին և դա նորություն չէ: