Բրիտանական Legatum Institute վերլուծական կենտրոնը հրապարակել է ամենածաղկող երկրների վարկանիշը:
Ռուսաստանն այս վարկանշում հայտնվել է միայն 68-րդ հորիզոնականում և հետընթաց է արձանագրել 7 հորիզոնականով: Լիտվան գտնվում է 42-րդ, Լատվիան` 44. Բելառուսը` 58-ում, Ղազախստանն էլ` 55-ում:
Forbes-ն էլ ներկայացրել է ամենածաղկող տաս երկրները:
10. ԱՄՆ, անվտանգության ցուցանիշով գտնվում է 31-րդ հորիզոնականում
9. Նիդեռլանդներ, կրթության ցուցանիշով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը
8. Ֆինլանդիա, անվտանգության ցուցանիշով` գտնվում է 3-րդ հորիզոնականում
7. Ավստրալիա, կրթության մակարդակով` գտնվում է առաջին հորիզոնականում
6. Շվեդիա, բիզնեսի հնարավորություններով գտնվում է առաջին հորիզոնականում
5. Կանադա, կրթության մակարդակով` երկրորդ հորիզոնականում է
4. Դանիա, բիզնեսի հնարավորություններով` երկրորդ հորիզոնականում է
3. Նոր Զելանդիա, առողջապահության համակարգի ցուցանիշով` 20-րդ-ն է
2. Շվեյցարիա, էկոնոմիկայի ոլորտում առաջատարն է
1. Նորվեգիա, բիզնեսի հնարավորություններով` 7-րդն է