
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Օկոեւի դեմ դատական հայց է ներկայացվել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Դեռեւս 2013թ. հուլիսի 22-ին դատարանին դիմած Ֆրանսիայի քաղաքացի Անդրեյ Լըկամյունը պահանջել է մանկաբարձ Սերգեյ Օկոեւին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից առանձնացնել նրա` պարտապանի բաժինը: Թե որն է դատական այս վեճի պատճառն ու նախապատմությունը, առայժմ պարզել չհաջողվեց:
Նշենք միայն, որ այս գործով մի քանի նիստ հետաձգվել է՝ կողմերի դատարան չներկայանալու պատճառով: Արդյունքում՝ գործը դեռեւս գտնվում է քննարկման փուլում: