
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամների հետ այս պահին կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը քննարկում է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ բանակցության մարնարասները: armlur.am -ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին ոչինչ չի զիջել, դրա համար էլ իշխող կոալիցիան չկազմավորվեց: Ընդ որում, իր անզիջում դիրքորոշման մասին մասին Սերժ Սարգսյանը հայտնել է նաեւ կուսակիցներին, որոնք բավականին լավ են ընդունել ասվածը: Բնականաբար, այդ խոսքերը դուր չեն եկել Հովիկ Աբրահամյանին:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն պահանջում էր ՀՀ վարչապետի պաշտոնում առնվազն իր համար ընդունելի մարդ նշանակվի, սակայն Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չհամաձայնեց Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին կարգել ՀՀ վարչապետ: