![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/pic_8f3e5fc576d6734551b6b3bd3df07491.jpg)
Սերբ հաղորդավարուհի Կատարինա Սրեչկովային Բելգրադի «Պարտիզան» և «Ցրվենա Զվեզդա» ակումբների խաղի ժամանակ դուրս են հրավիրել ֆուտբոլի դաշտից: Ակումբների ներկայացուցիչների կարծիքով, իր արտաքինի պատճառով աղջիկը շեղում է ֆուտբոլիստների ուշադրությունը: Այդ մասին տեղեկացնում է The Independent-ը:
«Ինձ հետ նման դեպք արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում: Անգամ ֆուտբոլիստներն են բողոքում, որ իմ պատճառով չեն կարողանում կենտրոնանալ խաղի վրա», – ասել է Սրեչկովան:
25-ամյա հաղորդավարուհու խոսքով, հաճախ ֆուտբոլիստներն իրեն հարցազրույց տալու համար հերթ են կանգնում:
Աղջիկը «Ցրվենա Զվեզդա»-ի մեծ երկրպագուն է և ակումբային հեռուստաալիքում ֆուտբոլային շոու է վարում: Նա մտավախություն ունի, որ միջադեպի պատճառով կարող է զրկվել սիրած աշխատանքից: