ՔԱՆԻ ԿԱ «ՓԱՐՎԱՆԱ»-Ն, ԿՈՐՉԵՆ ՉԻԿԱԳՈՆ ԵՎ ՆԱՏՕ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ բոյկոտել է Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Սա, թերեւս, Մեծ ութնյակի գագաթնաժողովից հետո այս օրերի երկրորդ լրջագույն իրադարձությունն է: Փոխարենը նա Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի հրավերով գնացել է «Փարվանա» ռեստորան՝ նշելու ՀՀԿ-ի հաղթանակը: Այլ կերպ ասած, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը «Փարվանա»-ի քեֆ-ուրախությունը գերադասել է միջազգային նշանակության կարեւորագույն իրադարձությունից, որտեղ անդրադարձ է եղել նաեւ մեր տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտությանը: Ի դեպ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը բոյկոտելու Ս. Սարգսյանի որոշման պատճառը եղել է այն, թե իբր համաձայն չէ ՆԱՏՕ-ի վեհաժողովի հռչակագրի դրույթներին: Այնտեղ նշված է, որ ՆԱՏՕ-ն «աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, շարունակում սատարել տարածաշրջանային այս հակամարտությունների կարգավորմանը նպաստող ջանքերին՝ միջազգային իրավունքի եւ Հելսինկյան ակտի սկզբունքների հիման վրա»: Մինչդեռ, եթե Ս. Սարգսյանն իսկապես մտահոգված էր այս ամենով, ապա կարող էր ոչ միայն մեկնել Չիկագո, այլեւ գոնե տեղում արտահայտել իր անհամաձայնությունը առկա ձեւակերպումներին:




Լրահոս