Armlur.am–ը սկսում է նոր շարք իր ընթերցողների համար: Այսուհետ ամեն օր դուք հնարավորություն կունենաք դիտելու տարբեր ժանրի ֆիլմեր: «Օրվա ֆիլմը» կգտնեք մեր լրահոսում՝ իր նկարագրությամբ, թողարկման տարեթվով ու այլ տեղեկություններով:
Այսօր ներկայացվելիք ֆիլմը՝ «Անկառավարելիները 3» ( Неудержимые 3, The Expendables 3)
Ֆիլմի մասին: Բարնին, Կրիստմասը և խմբի մյուս անդամները դեմ առ դեմ են դուրս գալիս Կոնրադ Ստոունբենքսի հետ, ով մի քանի տարի առաջ Բարնիի հետ հիմնել էր «Անկառավարելիներ»-ի թիմը: Շուտով Ստոունբենքսը դառնում է զենքի վաճառքով զբաղվող անխիղճ մեկը, և Բարնիին հանձնարարվում է սպանել նրան:
Թողարկման տարեթիվը՝ 2014
Ժանրը՝ մարտաֆիլմ, թրիլլեր, արկածային
Ռեժիսոր՝ Պատրիկ Հյուզ
Դերերում՝ Սիլվեստեր Ստալոնե, Ջեյսոն Ստեյտեմ, Անտոնիո Բանդերաս, Մել Գիբսոն, Հարիսոն Ֆորդ, Առնոլդ Շվարցենեգեր Ուեսլի Սնայպս, Դոլֆ Լունդգրեն, Ռոնդա Ռոուզի: