ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ էլեկտրոնային մի նամակ էր ստացել, ըստ որի՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը սկսել է միջամտել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գործունեությանը եւ կազմակերպել է ահաբեկչական բնույթի նամակների ուղարկումը ուսանողներին: «Բալայանը 2004-2007թթ. աշխատել է Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, բնականաբար, իր աշխատանքային տարիներին ձեռք է բերել բավականին «վստահելի շրջապատ». այնքան վստահելի, որ վերջիններիս միջոցով պարոն Բալայանը կազմակերպել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ըմբոստ ուսանողների բջջային հեռախոսահամարներին ահաբեկչական բնույթի հաղորդագրություններ ուղարկելը ոչ միայն Բելգիայից, այլեւ եվրոպական մի շարք երկրներից: Նրա զայրույթի պատճառ են բոլոր այն ուսանողները, որոնք համարձակվել են Տիգրանի հարսանիքի քավոր Սուրեն Զոլյանին պաշտպանելու փորձ անել: Բանն այն է, որ Տիգրանի հարազատ եղբայր Գաբրիել Բալայանը հոգու խորքում հավակնում է Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնին»,-ասված է նամակում: Այս առնչությամբ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի փոխանցեց, որ այնտեղ փաստերը չեն համապատասխանում իրականությանը: «Ես Բրյուսովի հետ կապ չունեմ, իմ հարսանիքի քավորը Զոլյանը չէ: Այնպես որ, գրածները կատարյալ անհեթեթություն են»,-ասաց նա:




Լրահոս