ՀԱՐՑ. Սեւանի ափին վերջերս մի վերամշակման գործարան են կառուցել, պիտի ինչ-որ ոսկի-մոսկի լվանան Սեւանում, դրա իրավունքը ունեի՞ն էդ սարքողները, թե՞ ոչ: Ու խնդրում եմ ասեք, թե ի՞նչ վնասներ կհասցնի շրջակա միջավայրին այդ գործարանի կառուցումը:Անուշավան Անդրեասյան, 56 տարեկան, Ճամբարակի գործազուրկ բնակիչՊԱՏԱՍԽԱՆ. Ընդհանրապես վերարտադրվող բնագավառներն, ինչպիսին են ցեմենտը, քարը Սեւանի օրենքով արգելված է, ես չգիտեմ` ինչ-ինչ պատճառներով, ինչ-ինչ ճանապարհներով այդ արտադրությունը թույլտվություն է ստացել: Եթե դա գործարկվի ու ամեն ինչ այս տեմպերով գնա, մի քանի տարի հետո մենք Արեգունի լեռնաշխարհ չենք ունենա, եւ Սեւանի ավազանը չի լինի, այլ կլինի մի բաց տարածք: Իսկ Սեւանը առանց շրջակա միջավայրի Սեւան չի լինի: Մենք այդ քայլերով փոխում ենք նրա պատերը, բացում ենք բնական շերտերն ու դրա փոխարեն ստացվում է կա՛մ բաց հանք, կա՛մ ցեմենտ, կա՛մ քար: Յուրաքանչյուր վերարտադրող գործարան վնաս է հասցնում Սեւանին: Պետք է ասեմ, որ ընդհանրապես մենք շատ վատ ենք վարվում մեր բնության հետ:Սլավոնական համալսարանի դասախոս, ճարտարապետ, «Իկոմոս» միջազգային կազմակերպության անդամ ԳԱԳԻԿ ՍՈՒԽՈՒԴՅԱՆՊԱՏԱՍԽԱՆ. Դրա մասին չեմ էլ լսել ու տեղյակ էլ չէի, որ նման բան է կառուցվել, որ առիթ լինի, ինձ էլ ձեզ հետ տարեք, ցույց տվեք, ես էլ տեսնեմ էլի:ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների վարչության պետ ԱՐՏԱՇԵՍ ԶԻՐՈՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դե իհարկե, ինչ իմաստ ունի «անցավ գլուխը ցավի տակ դնել», գնալ, տեսնել, թե ով ինչ հանդգնություն է ցուցաբերում Սեւանա լճի նկատմամբ, ինչ ապօրինություններ է թույլ տալիս: Հատուկ Զիրոյանին տեղեկացնենք, որ այդ գործարանը կառուցել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը: Թե ինչպես է կառուցել, թող Զիրոյանն անձամբ պարզի, բայց չմոռանանք հիշել «Սեւանի մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի` լճափին վերամշակման գործարանների կառուցումը արգելված է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ