Ռուսաստանի Կիրովսկ քաղաքում նոյեմբերի 5-ին հայտնաբերվել է մեխանիկական վնասվածքներով մեքենա:
Ինչպես նշել են իրավապահները, վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել:
Հետագայում նրան հայտնաբերել են, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի փաստը տղամարդը հերքել է: Պարզվել է, որ Կիրովսկի 35-ամյա բնակիչը, ով վարել է «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենա, շեղել է ուշադրությունը ճանապարհային երթևեկից, դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին:
Մեքենայի առջևի նստարանին գտնվել է վարորդի 4-ամյա որդին: Վթարի արդյունքում նա բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, ինչպես նաև` գլխի վնասվածք:
Հետագայում տուժած երեխային հիվանդանոց է տեղափոխել մայրը, ով հայտարարել է, թե նա ընկել է: Երբ ՃՏՊ-ի բոլոր փաստերը համադրվել են, տղամարդը խոստովանել է իր մեղքը: