17-ամյա աղջիկը գողություն էր կատարել՝ տուն մտնելով պատուհանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Գոհար Ա.-ին և նույն թվականին ծնված Մարիամ Մ.-ին:

Պարզվել է, որ Գոհար Ա.-ն օգոստոսի վերջերին պատուհանը հրել բացելով՝ մուտք է գործել Արմավիր քաղաքի տներից մեկը և այնտեղից գողացել տարբեր տեսակի կենցաղային և էլեկտրական սարքավորումներ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս: Տանտերը գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնել: Ոստիկանները նրանից հաղորդում են ընդունել:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն: 




Լրահոս