Վերջին տարիների զարմանահրաշ գյուտերը. այսօր գյուտարարների օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում` Գերմանիան, Ավստրիան և Շվեյցարիան, նշում են Գյուտարարենրի օրը:

Նշենք կարևոր որոշ գյուտերը. դոլարի նշանը ստեղծվել է 1788 թվականին:

Ավտոմոբիլի հեղինակը Կարլ Բենցն է:

Ճապոնիայում մի դաշնամուր են պատրաստել, որի երաժշտությունը լսում է միայն նվագողը:

Մոնոպոլիա խաղը ստեղծել է Չարլզ Դարովը 1933թ.: Հեղինակային իրավունքները վաճառել է Ջորջ Փարքերին, ով ոչ միայն խաղը դարձրեց ամենահայտնիներից մեկն աշխարհում, այլև դրա հիման վրա ստեղծեց նորերը: Ջութակը ստեղծել է նորվեգացի Ջոն Վալերը:

Էլեկտրական աթոռը հայտնագործվել է ատամնաբույժի կողմից: Առաջին անգամ ատամի մածուկ օգտագործել են հին եգիպտացիները։ 5000 տարի առաջ անհայտ գրագիրը պապիրուսի վրա գրել է դրա բաղադրատոմսը. «Հարկավոր է վերցնել ագաթե սանդ և դրա մեջ լցնել հոտավետ խեժ, այծեղջյուրի փշրանքներ, դաղձ ու սիրիական զանազան ծաղիկների տերևներ։ Այդ ամենը լավ հարել։ Արդյունքում կստացվի հաճելի ու օգտակար ատամ մաքրելու միջոցե։ Հին Հռոմեացի գիտնական Պիլինիուսն ազնվականներին խորհուրդ էր տալիս ատամները մաքրել մեդիումի, մեղրի և ջրի խառնուրդից պատրաստված մածուկով։

Ըստ էության, դա առաջին ատամնամածուկն էր։ Պալատականներին իր անձնական բաղադրատոմսն էր առաջարկում Պետրոս Առաջինը։ Նրա հրամանի համաձայն` արգելվում էր պետական խորհրդակցությունների և պարահանդեսների ներկայանալ առանց ատամները լվանալու կավճով և դաշտային չորացրած ծաղիկներով։ Ռուս գյուղացին առանց որևէ հրամանի հոգ էր տանում իր ատամների մասին, դրանք լվանալով մոխրով, աղով, կավով և ածուխով։

Հայտնի է, որ ամերիկացի գյուտարարները, ինչպիսիք են Ալեքսանդր Բելլը, Թոմաս Էդիսոնը և Հենրի Ֆորդը, հեղափոխել են աշխարհը` իրականություն դարձնելով ամերիկյան երազանքը, սակայն հիմա բազմաթիվ այլ գյուտարարներ են ստեղծագործում, որոնք սերում են մեկ այլ տնտեսական հսկա տերությունից` Չինաստանից: Չինաստանում 210 000 գյուտի արտոնագիր է դուրս գրվել միայն անցյալ տարի, որը 25 տոկոսով ավելին է, քան 2011-ին: Աղբյուրը ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է չինացի գյուտարարների վերջին գլուխգործոցները:

Հի Լյանը 10 տարում ճամպրուկ-մեքենա է ստեղծել, որն ունի իր շարժիչն ու կարող է 20 կմ/ժամ արագություն զարգացնել` մեկ լիցքավորմամբ 30-40 կմ ընթանալով:

Ինքնուս գյուտարար Տաո Ջիսանգլին հեռակառավարվող մարդանման ռոբոտ է ստեղծել` այն կառուցելով մետաղական ջարդոնով և էլեկտրական լարերով, սակայն այն չափազանց մեծ է ստացվել դռնով անցնելու համար:

Այս 2.3 մետր բարձրությամբ մոտոցիկլը 1300 դոլար է արժեցել գյուտարարին: Այն կշռում է 272 կգ և զարգացնում է 40 կմ/ժամ արագություն:

Տղամարդը 5 ամիս է անցկացրել ինքնագործ սուզանավ պատրաստելու համար, որը սուզվում է 18 մետր խորությամբ:

Տրակտորը, որի ետևում 12 ցախավել է ամրացված, մաքրում է Մոհեի փողոցները:

Լյու Վանյոնգը ջրային հեծանիվ է ստեղծել, որը ջրի վրա է մնում պլաստիկ խողովակների շնորհիվ:

Լյու Ֆուլոնգը փորձարկում է իր ստեղծած փայտե էլեկտրական մեքենան, որը կարող է 32 կմ/ժամ արագություն հավաքել:


Գյուտարարը հաջող փորձարկել է 2012-ին ստեղած 5 տոննա կշռող նավը, որն անվանել է «Նոյան տապան»: Այն ստեղծվել է մարդկանց շոգից, ջրից և այլ արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար:

 


Գյուտարար Լի Յոնգլին միանիվ է ստեղծել, որն անվանել է «աշխարհի լավագույն տրանսպորտային միջոցը»:

 

55-ամյա դարբինը տեղադրում է իր ստեղծած ուղղաթիռի տուրբինի անիվը, 2012:

32 տարի առաջ ձկնորսության ժամանակ պայթյունի հետևանքով նախաբազուկները կորցրած տղամարդը երկու տարի հրահանգել է իր զարմիկներին, ովքեր նրա ցուցումներով պրոթեզներ են պատրաստել իր համար` օգտագործելով մետաղաջարդոն, ռետին և պլաստիկ: Այժմ տղամարդն իր ձեռքերով տուն է կառուցում իր համար:

63-ամյա Հան Յուզին յուրատեսակ սանր է ստեղծել, որը հնարավոր է կիրառել նաև որպես երաժշտական գործիք:

Տեղացի ագարակատեր Սյու Մանշենգը փորձարկում է իր ստեղծած տնայնագործ թռչող սարքը Հուբեյում, 2011:

Չենգ Յալին փորձարկում է իր և ընկերների նախագծած հսկա հեծանիվը, որը պատրաստել են վարձակալված պահեստում:

Վու Յուլուն իր ագարակում վարում է ռիկշան, որը քաշում է իր իսկ ստեղծած ռոբոտը:




Լրահոս