Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ հանգստյան օրերին հանդիպել եւ հեռախոսազրույցներ են ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ըստ լուրերի՝ Քոչարյանը Ծառուկյանին խորհուրդ է տվել չշտապել, համբերել, լավ խաղալ, որպեսզի չկորցնի իր դեմքը: Մեր աղբյուրների վկայությամբ՝ այս առանձնազրույցի մասին Ծառուկյանը տեղեկացրել է իր խնամի, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին: Արգամիչը Ծառուկյանին ասել է, որ սխալ ու վտանգավոր խաղ է սկսել, ճիշտ կլինի՝ միանգամից կոալիցիա կազմի, ավարտի: Ու սա է պատճառը, որ կոալիցիայի շուրջ վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից, սակայն վերջին ժամանակներս նրա հեռախոսը միշտ անհասանելի է: Իսկ Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը կտրուկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Ինչ վերաբերվում է Հովիկ Աբրահամյանին, ապա նա մի քանի օր շարունակ մեր հեռախոսազանգերին համառորեն չի պատասխանում: Տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական էլիտա կոչվածն ընդհատակում է:
ԲՀԿ-Ն ԺԱՄԱՆԱԿ Է ՁԳՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ