Մայիսի 21-ին DIY բարը հերթական անգամ հարձակման է ենթարկվել: Ժամը 21:00-ի սահմաններում մի խումբ մարդիկ կոտրել են ակումբի դուռը, ներխուժել այնտեղ, ջարդել սեղանները, աթոռները, ջուր լցրել ակումբում: Բարի սեփականատեր Ծոմակը հայտնել է, որ այս անգամ հարձակվողների մեջ ավելի շատ տարիքով մարդիկ են եղել, քան երիտասարդներ: Նրանք ակումբում մեծ պաստառ են թողել` «Լույս Լուսավորչի հավատին, մահ` ուրացողին» գրությամբ, ինչպես նաեւ բազմաթիվ սպառնալիքներ:
ԿՐԿԻՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ