Շարմազանովը որոշակի պարզաբանումներ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հաղորդում է armlur.am-ի թղթակիցը, նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշակի պարզաբանումներ է տվել: Նա մասնավորապես նշել է . որ ՀՀԿ-ի նիստում կադրային հարցեր և  պորտֆելների բաշխման հարց չի քննարկվել: “Հստակ է, որ ԱԺ նախագահի և վարչապետի պորտֆելները կզբաղեցնի ՀՀԿ-ն, քանի որ մեծամասնություն ունի”,- նշել է Շարմազանովը: Մեկնաբանելով ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալու մասին որոշումը` Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն ողջունում է բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև ԲՀԿ-ի դրքորոշումը: Շարմազանովը նշել է նաև, որ այս պահին ՕԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել ՀՀԿ-ի հետ կազմել կոալիցիա, ինչը հավանաբար կլինի:
Հիշեցնենք, որ ՀՀԿ նիստն այսօր մեկնարկել է նախատեսվածից 1 ժամ շուտ:
Նիստը վարել է  երկրի ղեկավարը, նրան գրասենյակի մոտ դիմավորել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Վարչապետ Տ. Սարգսյանը չի պատասխանել  լրագրողների հարցերին՝ հորդորելով զինվել համբերությամբ ու սպասել: “ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակի հայտարարությանը կլինի, որը կներառի նաև իր կարծիքը՚”,- ասել է Տիգրան Սարգսյանը
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստին մասնակցել է է նաև ՀՀԿ շտաբի պետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ  Աբրահամյանը, ով նախորդ նիստին ներկա չէր:




Լրահոս