ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը կարծում է, որ «Բաշնեֆտը» կարող է ներառվել մասնավորեցման ծրագրում. տեղեկացնում է BBC-ն:
Հոկտեմբերի վերջին դատարանը, գլխավոր դատախազության պահանջով, առգրավել էր «Բաշնեֆտի» բաժնետոմսերը՝ հօգուտ պետության:
Շաբաթ օրը հայտնի է դարձել, որ նման որոշումը պատճառաբանվել է մասնավորեցման՝ ապօրինի լինելու փաստով: Դատարանը որոշել է, որ այն իրականացվել է պետության կամքին հակառակ:
«Ինձ թվում է, որ բացարձակապես շուկայական այնպիսի ոլորտում, ինչպիսին է նավթարտադրությունը և մշակումը, պետության մասնակցության ընդլայնման հիմքեր չկան», – ասել է Ուլյուկաևը: