
Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևվիչը հայտնել է, որ համասեռամոլ է: Դա նրա գործընկերների դրական արձագանքներին է արժանացել, սակայն երկրի հասարակության արձագանքը միանշանակ չէ:
«Մեր երկիրը պետք է բոլոր տեսակի հարաբերությունների իրավական կարգավորման հնարավորություն ստեղծի: Ես պայքարելու եմ դրա համար, իմանալով, որ հիմա մեգա-հիստերիա կբարձրանա: Սակայն ես հպարտանում եմ, որ համասեռամոլ եմ», – նման գրառում է արել Էդգար Ռինկևիչը:
Նախարարը խոստովանել է, որ իրեն ոչ ոք չի պարտադրել, և նման խոստովանություն կատարելու որոշումն ինքն ընդունել է ինքնուրույն. տեղեկացնում է BBC-ն: