«Մենք բողոքական ազգ ենք»:
ՀՀԿ-ական նորընծա պատգամավորին, ըստ երեւույթին, ամառային արձակուրդը բովանդակալից անցկացնելու համար անհրաժեշտ կլինի հայ ժողովրդի պատմության դասագիրք նվիրել: Թոխմախի Մհերը դրանից հետո վերջապես կիմանա, որ մենք ոչ միայն բողոքական չենք, այլեւ առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել՝ քարոզելով բարություն եւ լավատեսություն: Ինչ վերաբերում է բողոքելու սովորույթին, ապա այն բոլորովին վերջերս՝ հատկապես ՀՀԿ-ի իշխանության գալուց հետո է տարածված դարձել ու ամենեւին էլ ոչ առանց հիմքի: Մարդիկ դժգոհ են, որ իրենց իշխում են մականունավոր կիսաքրեական տարրերը եւ իրենց տպավորությունը չեն թաքցնում: