«ՀԱԿ ղեկավարները խաբեցին իրենց ընտրազանգվածին»:
ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը տիպիկ կոալիցիոն կուսակցության անդամի նման է մտածում: ՀՀԿ-ականներին երեւի թե թվացել է, որ ՀԱԿ-ն էլ քարոզարշավի ինչ-որ մասից սկսելու է զանգվածաբար ընտրակաշառք բաժանել, որպեսզի մարդիկ չհուսախաբվեն: Բայց անգամ դա այսօր չի օգնում ՀՀԿ-ականներին՝ իրենց «ընտրազանգվածի» մոտ հույս արթնացնելու համար, քանի որ ընտրություններից շաբաթներ անց ՀՀԿ-ականները հետ են պահանջում ընտրակաշառքը: Սակայն հետաքրքիրն այն է, որ խաբված լինելու մասին խոսում է Սուքիաս Ավետիսյանը, որին ՀՀԿ-ում փոխարինեցին Արտաշես Գեղամյանով ու Խոսրով Հարությունյանով: