Նոյեմբերի 9-ին, ժամը 09.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել` նետվելով Դավիթաշենի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 PV 934 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը (ավտոմեքենան պատկանում է «Նարեկ» տաքսի ծառայությանը) կայանելով ավտոմեքենան կամրջի հարևանությամբ նետվել է կամրջից:
Հրշեջ-փրկարարները և շտապօգնության աշխատակիցները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: