Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի պաշտոնական կայքում (www.koti.am) տեղադրված է հետեւյալ հարցը` «Ինչպե՞ս եք գնահատում կառավարության ջանքերը գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ»: Հարցմանը մասնակցել է 259 հոգի: Գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականությունը հարցման 134 մասնակից (51,7 տոկոս) գնահատել է «անբավարար», 26 հոգի (10%)՝ «բավարար», 25 հոգի (9,7%)` «լավ», 49 հոգի (18,9%)՝ «գերազանց», 20 հոգի (7,7%) հարցին տվել է «անտարբեր եմ» պատասխանը: 2007թ. Կոթիում կայացած մատաղի արարարողության ժամանակ Սերժ Սարգսյանին հանձնվեց Կոթիի ավագանու որոշումը, որով նրան շնորհվել էր Կոթիի պատվավոր քաղաքացու կոչում: Հիշեցնենք, որ Կոթին տարագիր Վանո Սիրադեղյանի հայրենի գյուղն է: Արդարությունը պահանջում է նշել, որ վերջին շրջանում կառավարության կողմից որոշակի քայլեր ձեռնարկվել են սահմանամերձ համայնքում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: 2011թ. օգոստոսի 31-ին Ս. Սարգսյանի մասնակցությամբ բացվեց Նոյեմբերյանի սարերից ձգվող ոռոգման ինքնահոս ջրագիծը, որի միջոցով Կոթիում ոռոգելի է դառնում 530 հա հողատարածք, այժմ էլ «Շեն» կազմակերպության եւ արտերկրի հայ բարերարի ֆինանսական միջոցներով նորոգվում է գյուղի ոռոգման ներքին ցանցը:
«ԱՆԲԱՎԱՐԱՐ» ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ