14-ամյա վենեսուելացի Խոսե Անխել Սալազարը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ դիրիժորը` ղեկավարելով Վենեսուելայի երիտասարդական Nueva Esparta նվագախումբը: Պատանի խմբավարը պետք է տարիքով իրենից անհամեմատ մեծ 70-80 երաժիշտների հետ աշխատի, ինչը բավական բարդ գործ է: «Վստահ չեմ, որ ես աշխարհում ամենաերիտասարդ խմբավարն եմ: Կարծում եմ` որեւէ անհայտ փոքրիկ քաղաքում ինձնից ավելի երիտասարդն էլ կարող է գտնվել»,-նշել է Սալազարը: Բացի խմբավարի մասնագիտությունն ընտրելուց, Սալազարը ցանկանում է նաեւ մասնագիտանալ օտար լեզուների ուսումնասիրության մեջ: Այս մասին հայտնում է guardian.co.uk-ը:
14-ԱՄՅԱ ԴԻՐԻԺՈՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ