Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ նոյեմբերի 9-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 21/2 հասցեում գտնվող «Բլից» բենզալցկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պեժո» մակնիշի Լ5144 (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Ի.) և «Ռենջ Ռովեր» մակնիշի 50 AT 505 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները Կ. Ի.-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: