
«Россия 24»-ը հայտնում է, որ Իսպանիայի հարավ-արևմուտքում ավտոբուս է շրջվել: 11 մարդ մահացել է, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Վարորդը ողջ է մնացել: Նա փրկարարներին հայտնել է, որ ավտոբուսի արգելակները չեն գործել: Փորձաքննությունը ցույց է տվել, որ վթարի պահին վարորդը եղել է սթափ վիճակում: