«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մտադիր է բանակցություններ սկսել ակումբի հարձակվող Ռոբին վան Պերսիի հետ: Ակումբը ցանկանում է երկարաձգել ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը:
Սակայն նրանք մտադիր են կրճատել հոլանդացու աշխատավարձը մինչեւ 100 հազար եվրո շաբաթական։ Ներկայումս Վան Պերսին շաբաթական 250 հազար եվրո է ստանում։