Թուրքիայի 8 նահանգում` Ստամբուլ, Քոջաելի, Դիարբեքիր, Էդիրնե, Սըվաս, Բիթլիս, Գյումուշհանե և Արդահան, ոստիկանների դեմ հատուկ գործողություն է սկսվել, տեղեկացնում է «CNN Turk»-ի կայքը: Գործողությունը դեռ շարունակվում է, սակայն ներկայում արդեն կա 17 ձերբակալված, այդ թվում՝ ղեկավար անձինք: Ոստիկանների այս ձերբակալությունները դարձյալ պայմանավորված են Թուրքիայում «պետության ներսում պետություն» ստեղծելու կասկածներով:


























































































