
Նոյեմբերի 9-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` հինգ տուժած տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: