ՀԱՐՑ. Ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունում հիմա կան ավտովարձույթի ընկերություններ (օրինակ՝ «Քարավան»-ը), որտեղից կարող ենք մեքենա վարձել: Ուզում եմ իմանալ՝ վարձակալված մեքենաներով արդյոք հնարավոր է գնալ Արցախ կամ Վրաստան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարձակալված ավտոմեքենաները հնարավոր է շահագործել միայն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, իսկ հատուկ թույլտվության դեպքում` նաեւ Վրաստանի Հանրապետությունում, որի համար լրացուցիչ գանձվում է տասը հազար դրամ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տուրիստական սեզոնն արդեն իսկ մեկնարկում է, ու շուտով մեր հայրենակիցները բազմապիսի ծառայությունների առաջարկների մասին կլսեն: Պարզ է, որ մեքենաների վարձակալության տարբերակը նույնպես կառաջարկվի տուրիզմի սիրահարներին , եւ որոշակի գումարի դիմաց ու մեծ ընտրության հնարավորությամբ մարդիկ մի քանի օրով ձեռք կբերեն ինքնաշարժեր` հանրապետության տարածքում շրջագայելու համար: