«Ինտեր»-ը մտադիր է հզորացնել հարձակման գիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Ինտեր»-ը մտադիր է հունվարին ուժեղացնել հարձակման գիծը: Corriere dello Sport-ի տեղեկություններով, ակումբի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին ցանկանում է թիմում տեսնել «Մանչեսթեր սիթի»-ի հարձակվող Ստեֆան Յովետիչին:

Իտալական ակումբը ցանկանում է վարձակալության ձեռք բերել Ստեֆանին, ով հիմնական կազմում գտնվելու պայքարում մշտապես պարտվում է Սերխիո Ագուերոյին և Էդին Դժեկոյին:

Ամբողջական իրավունքով «Ինտեր»-ը մտադիր է ձեռք բերել ՊՍՎ-ի ֆուտբոլիստ Զաքարիա Բակալիին, ով հաջորդ ամառ կարող է դառնալ ազատ գործակալ: Իտալական ակումբը, սակայն ցանկանում է նրանց ձեռք բերել հունվարին, որպեսզի նա իտալական ֆուտբոլին հարմարվելու ժամանակ ունենա:




Լրահոս