Լյովը ցանկանում է զրուցել Ռոյսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտնել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է զրուցել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի հետ: Նա ցանկանում է մինչ մրցաշրջանի ավարտն իմանալ ֆուտբոլիստի ծրագրերի  մասին:

«Ես ցանկանում եմ հանդիպել Ռոյսի հետ ու զրուցել: Ցանկանում եմ իմանալ նրա մտքերի և հետագա ծրագրերի մասին», – նշել է Լյովը:

Հավելենք, որ Ռոյսի ծառայություններով մի քանի եվրոպական ակումբներ են հետաքրքրված: Ավելի հաճախ այս առումով խոսվում է Մյունխենի «Բավարիա»-ի մասին, որի ներկայացուցիչները չեն թաքցնում Ռոյսի հանդեպ իրենց հետաքրքրությունը:




Լրահոս