Բաքվում ցուցարարները պահանջել են Ալիևի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում կայացել է ընդդիմության բազմամարդ հանրահավաք: Ինչպես տեղեկացնում է unian.net-ը, հանրահավաքի մասնակիցները կրում էին ձերբակալված քաղաքական և հասարակական ակտիվիստների, լրագրողների նկարներով պաստառներ և պահանջում էին նրանց ազատ արձակել:

Ոստիկանությունը պահանջել է ցուցարարներից, որպեսզի նրանք չբարձրաձայնեն նահագահի հրաժարականին ուղղված կոչեր, և երբ հավաքվածները սկսել են վանկարկել «Ալիև՝ հարժարական», – բեմում մարել է լույսը և անջատվել է բարձրախոսը:

Հանրահավաքի ընթացքում ընդդիմության առաջնորդները դիմել եմ միջազգային հանրությանը՝ խնդրելով «աչք չփակել Ադրբեջանում քաղաքական հետապնդումների վրա»:




Լրահոս