Այս պահին «Էրեբունի» ԲԿ-ում հետազոտություն է անցնում 44-ամյա Արմեն Կարապետյանը, ով այսօր առավոտյան «Նաիրի» բժշկական կենտրոնում իրեն 3-րդ հարկից ցած է նետել:
Armlur.am-ը «Նաիրի» ԲԿ-ից տեղեկացավ, որ Ա. Կարապետյանը բուժվում էր նյարդաբանական բաժանմունքում: Թե որոնք են նման քայլին դիմելու դրդապատճառները, դեռևս հայտնի չեն: Տեղեկացնենք, որ News.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ տղամարդն իրեն նետել է կնոջ ներկայությամբ: