ՕԵԿ-ը հաստատել է անդամագրության նոր կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր տեղի է ունեցել ՕԵԿ վարչության նիստ, որտեղ քննարկվել և հաստատվել են կուսակցությանը անդամագրման նոր կարգը և դրան համապատասխանող անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք ՕԵԿ տարածած հաղորդագրությունից: Երևան քաղաքի կուսակցական կազմակերպությունների համակարգող է ընտրվել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, մարզային կառույցների աշխատանքները կհամակարգի ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը: Ընտրվել են վարչական տարածքների խորհուրդների նախագահներ` ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և Հայաստանի Հանրապետության մարզերի: Երևանի և ՀՀ մարզերի վարչական տարածքներում կձևավորվեն համապատասխան խորհուրդներ, որոնք կշարունակեն ՕԵԿ շարքերի անդամագրումը տեղերում:




Լրահոս