Ավելի կանաչ Երևան՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի աջակցությամբ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կրկին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային ծառատունկին:
Նոյեմբերի 8-ին Բանկի 15 աշխատակիցներն այս անգամ մոտ 60 տնկի տնկեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում գտնվող «ՄԱԼԱԹԻԱ» պուրակում:

Նորաբաց պուրակում ծառեր տնկվեցին նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի կողմից:

Երևանի քաղաքապետն անձամբ շնորհակալություն հայտնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցներին մայրաքաղաքի կանաչապատմանը նպաստելու և թիմային աշխատանքով աջակացություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք նաև, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցել է նաև նախորդ տարիներին կազմակերպաված ծառատունկներին, բացի դա Բանկի կողմից իրականացվել են Երևանի մի շարք հուշարձանների մաքրման աշխատանքներ, ինչպես նաև վերանորոգվել է Էրեբունի- Երևանի 2750-ամյակի անվան շատրվանային համալիրը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, ողջունելով «Երևա´ն, իմ տուն» կարգախոսը, պատրաստ է մշտապես իր ներդրումն ունենալ մայրաքաղաքի շենացման գործում:

00

01

02

03

04

05

06

07

08

09

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44




Լրահոս