Ոստիկանները հետապնդել և բռնել են փախուստի դիմած կողոպտչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ա. Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը բացահայտ հափշտակել է մի քաղաքացու ձեռքի պայուսակը և դիմել փախուստի: Ոստիկանները հետապնդել են նրան և բերման ենթարկել բաժին: Կողոպուտ կատարողը 1973 թ. ծնված Վալերի Դ.-ն էր:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս