
Այս գիշեր կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ: Մայիսի 25-ինարևմուտքից հանրապետության տարածք կներթափանցի տեղումնաբեր զանգված, որը կրկին գրեթե ողջ տարածքում անձրևի պատճառ կդառնա. հյուսիսային հատվածներում կրկին հնարավոր են առատ տեղումներ, ամպրոպ, քամի 18-20 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Բացառություն կկազմի Արարատյան դաշտավայրը, այստեղ էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն ամենուրեք կբարձրանա 1-3 աստիճանով: Երևանում մայիսի 25-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամու ուժգնացում 5-10մ/վ: Այս գիշեր սպասվում է +11+13, մայիսի 25-ի ցերեկը՝ +26+28, երեկոյան՝ +17+19 աստիճան:
Տեղեկանում ենք “Մետեո-TV”-ից: