
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` մայիսի 21-ին ,Փարվանաե ռեստորանում ՀՀԿ-ի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գումար է բաժանել: Ներկա գտնվողները պատմել են, որ պատգամավորը փոքր տոպրակներով գումարը տալիս հայտարարել է, որ դա նախատեսված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրատեղամասերի աշխատողների համար` որպես լավ աշխատանքի խրախուսանք: ,Ժողովուրդե-ին երեկ չի հաջողվել Սամվել Ալեքսանյանից պարզաբանումներ ստանալ: Նրա հեռախոսն անհասանելի էր. հավանաբար Ալեքսանյանը զբաղված է համայնքի վերջին զանգը կազմակերպելու խիստ կարևոր գործով: