Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց խոսափողներ անջատելու խնդիրը՝ հայտարարելով, որ պետք է ամեն ինչ հավասար լինի: Նա մատնանշեց, թե նախորդ քառօրյայում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իշխանությանն ու Սերժ Սարգսյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ և նրա խոսափողն անջատեցին:
«Հետո ելույթ ունեցավ Հայկ Բաբուխանյանը և ընդդիմությանը մեղադրեց նույն բանում: Ապա ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, և դուք էլի նրա խոսափողը չանջատեցիք: Իմ առաջարկն այն է, որ մենք պատգամավորների ելույթների րոպեները չսահմանափակենք և թույլ տանք, որ նրանք արտահայտվեն», – նշեց նա՝ Ազգային ժողովի ղեկավար Գալուստ Սահակյանին մեղադրելով կողմնակալ վերաբերմուքն ունենալու մեջ:
Ի պատասխան Գ. Սահակյանն ընդգծեց, որ այլ բան է, երբ պետությանն են վարկաբեկում: Նա կոչ արեց, որ բոլորը լինեն բարեկրթության սահմաններում և չանցնեն այն:
Ապա ելույթ ունեցավ նաև Հայկ Բաբուխանյանը, ով հայտարարեց, թե ցավում է այն գործընկերների համար, ովքեր չեն հասկացել, որ ինքը մեղադրել է մեկ անձի, այլ ոչ թե ամբողջ ընդդիմությանը:
«Մեր գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ ցանկացած հերյուրանք պետք է համարժեք պատասխան ստանա», – նշեց նա: