ՀԱԿ-ի իրավունքն է միջոցառումներ կազմակերպելը. ԲՀԿ-ի պատասխանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած միջոցառում: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսպես է արձագանքել ՀԱԿ-ի հայտարարությանը, որով վերջինս կոչ էր անում ավելի արմատական գործողությունների անցնել:

«Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի մեր գործընկերների դրական մոտեցումները համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ:

ԲՀԿ-ն վերահաստատում է մեր երկրում արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը: ԲՀԿ-ն շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում՝ նաև վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին», – հայտարարել է նա:




Լրահոս